Սիրիայի հակամարտության լուծման համար «բավական է ընդամենը մեկ հեռախոսազանգը»՝ BBC News-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը. «Աշխարհում մի մարդ կա, որը կարող է Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ դնել՝ մեկ հեռախոսազանգով: Դա Պուտինն է»:
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ Սիրիա զորք չեն ուղարկել և չեն պատրաստվում, մինչդեռ Սիրիայի արտգործնախարարությունը տեղեկացրել էր, որ թուրք զինվորները՝ 12 մեքենաներով, զինված, հատել են Սիրիայի սահմանը:
ՈՒրբաթ օրը վաղ առավոտյան համաշխարհային տերությունները համաձայնության եկան՝ մեկ շաբաթից Սիրիայում կրակի դադարեցման վերաբերյալ, որը հնարավորություն կտա հումանիտար օգնություն հասցնել, բայց Ռուսաստանին ու Ասադին թույլ կտա արագացնել հարձակումը և Կրեմլի ազդեցության մեծացումը տարածաշրջանում՝ The Wall Street Journal-ում գրում են Անտոն Տրոյանովսկին և Ջեյ Սոլոմոնը:
Երեքշաբթի օրը Մյունխենում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին համառություն կդրսևորի և դիվանագիտական ջանքեր կգործադրի՝ ուղղված Սիրիայի ճգնաժամի կարգավորման խաղաղ բանակցությունների անցկացմանը:
Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները կարող են առաջիկա օրերին ժամանել Թուրքիայի Ադանա նահանգի «Ինջիրլիք» ավիաբազա՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Լեռնային Ղարաբաղի ՊՆ-ն հայտարարում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե «հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություններ և տալով 5-7 զոհ ստիպված նահանջել են», իրականությանը չի համապատասխանում և քարոզչական հնարք է:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաստատել է տեղեկությունը, որ Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ ընտանիքի վրա հարձակմանը մեղսակցության կասկածանքով ձերբակալվածների թվում, նախնական տվյալներով, կան ՀՀ քաղաքացիներ՝ ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...